Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է
տեղի ուենցել Արարատի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևան քաղաքի
Բաղրամյան 62 շենքի բնակիչ, 25-ամյա Մինաս Մինասյանը Երևան –Երասխ
ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, իր վարած
BMW X6 մակնիշի 34 ԼQ 183 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝
դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել
այն և մոտ 30 մետր առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝
հայտնվել է դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մինասյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ աջ կողմի առջևի և հետևի անվահեծանները կոտրվել են:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2 –րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասկաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մասիսի պահպանության բաժնի ծառայողները՝ Իգնատի Թարվերդյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նարեկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Комментариев нет:
Отправить комментарий