суббота, 28 октября 2017 г.

Վրաերթի հետեւանքով կոտրվարծք ստացած 64-ամյա կինը փորձում էր համոզել, որ վայր է ընկել


Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ձախ սրունքի վ/3-ի փ/հ-ի սալջարդ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 64-ամյա քաղաքացուհի, որը հայտարարել է, որ վայր է ընկել շենքի աստիճաններին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.40-ին, «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հր.Քոչար եւ Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն՝ պատճառելով վնասվածքները:
Կատարվում է քննություն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий