суббота, 28 октября 2017 г.

«Սասնա ծռերին» բեռնատարը տրամադրելու համար կալանավորված Գիչյանին ՔԿՀ-ն անհրաժեշտ դեղորայք է տրամադրել. պաշտպան


«Սասնա ծռեր» խմբին իր բեռնատարը տրամադրելու մեղադրանքով մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը համեմատաբար բարելավվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Աննա Ջուվանովան: Նա նշեց, որ զրուցել է պաշտպանյալի հետ, որն հայտնել է,  թե ինքնազգացողությունը լավացել է, իրեն նորմալ է զգում: Պաշտպանի խոսքով, Խաչատուր Գիչյանին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, նրան տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք:
 Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց: Շտապօգնության բժիշկը հայտնել էր, որ Գիչյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ երկար ժամանակ չի օգտագործել անհրաժեշտ դեղորայքը եւ այդ պատճառով էլ վիճակը վատացել է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը: Նրանք ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, գույքը, ինչպես նաեւ պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
Հարձակման ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:
Արմեն Բիլյանը հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված բանկոմատի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:
2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի հրազենից արձակված կրակոցով կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:
Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий