суббота, 28 октября 2017 г.

Վրաերթեր Երեւանում եւ Աբովյանում. հիվանդանոց է տեղափոխվել 4 կին, 1 տղամարդ


Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Եր.Քոչարի փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց եւ Եղ.Թադեւոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.30-ին, «Ման» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Միքայելյան փողոցի թիվ 141 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեւանի խճուղու թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий